Լուրեր
Ավտովթարից տուժած կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է (Տեսանյութ)
Բորջոմում տեղի ունեցած ավտովթարից տուժած կնոջ առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Բժիշկները նշում են, որ առանց արհեստական շնչառության, կնոջ սիրտը չի աշխատում: 

Խաշուրի-Բորջոմի ճանապարհահատվածում գտնվող գյուղ Քվիշխեթի հարակից տարածքում, հունվարի 26-ին տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար, որի արդյունքում մահացել է 4 մարդ, նրանցից երեքը երեխաներ են:

Վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և մեքենան ընկել է ձորը:

Երիտասարդ կնոջ սիրտը ջրից հանելու ժամանակ դադարել էր աշխատել, սակայն Խաշուրի հիվանդանոցի վերակենդացման բաժնում իրագործած գործողությունների արդյունքում, կնոջ սիրտն աշխատել է:

Մինչ այդ, շտապ օգնության անձնակազմը հայտարարել էր, որ մեքենայում գտնվող 5 ուղևորդն էլ մահացել էին:

Կնոջ վիճակը կրկին ծանր է:

| Print |