Լուրեր
Ախալցիխեում երկու մեքենա միմյանց են բախվել

 

Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխեում: Թամարաշվիլի փողոցում երկու թեթև մեքենա միմյանց են բախվել: Ավտովթարը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, ժամը 14:30-ի սահմաններում: 

Տեղացիներն ասում են, որ «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները միմյանց բախվել են Ախալցիխեի կենտրոնական կայանի հարակից տարածքում, լուսակիրի մոտ: 

Պատահարի արդյունքում տուժածներ չկան, երկու կողմի մեքենաներն էլ վնասվել են:  

Ներքին գործերի նախարարությունում ասում են, որ վարորդը տուգանվել է վարչական կարգով, 125֊րդ հոդվածի տասերորդ մասով։

| Print |