Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք:
Նոր վարակվածները 3-ն են՝ մեկ տղամարդ, երկու կին։
Հաղորդվում է, որ վարակվածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ բավարար։ Պարզ է դարձել, որ բոլոր վարակակիրները շփում են ունեցել ռիսկային համարվող երկրներից վերադարձածների հետ։
Տեղեկությունն այս մասին հրապարակվել է՝ Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայք էջում:
Ինչպես նշված է կայքում, երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման 33 հաստատված դեպք: Կարանտինի ռեժիմում մնում է 427, իսկ ստացիոնարում դիտարկման տակ 73 մարդ:
Կանխարգելման միջոցառումների շրջանակում պետությունն արգելել է մասսայական հավաքները, մի շարք պետական գերատեսչություններ անցել են հեռահար աշխատառեժիմի, արձակուրդներ են բոլոր պետական ուսհաստատություններում, փակ են թատրոններն ու թանգարանները, չեղարկվել են մարզական միջոցառումները, կալանավայրերում արգելվել են տեսակցությունները, մեծ մասամբ չեն գործում ռեստորանները, գիշերային ակումբներն ու խաղատները: