«Ախալցիխեի բերդը» փակվել է
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, վարչակազմը աշխատանքը մարտի 18-ից ապրիլի մեկը կըդադարեցնի: Ստիպված կլինեն փակել նաև բերդի տարածքում գործող ռեստորան-համալիրները:
«Վաղը կունենանք հանդիպում և կասենք, որ պետք է ընդհատեն և հավանաբար, այս ժամանակահատվածում գումար չեն վճարի: Ներքևում, բաց մասում կաշխատեն միայն պահակներն ու հավաքարարները, վերևում՝ միայն ոստիկանները: Սա իշխանության խորհրդատվությունն է, այսօր զանգահարեցին և ասեցին, որ մինչև ապրիլի մեկը պետք է փակենք: Վերջին օրերին զբոսաշրջիկների քանակը կտրուկ նվազել է»,- ասում է բերդի տնօրեն՝ Դավիթ Տաբատաձեն:
Մինչ այս սահմանափակումը, փակվել էր նաև բերդի տարածքում գործող թանգարանը: