Գյուղում ֆուտբոլ խաղալու համար տուգանվել է 11 անձ
Գուրջանիի մունիցիպալիտետի Վելիսցիխե գյուղում գտնվող խաղահրապարակում ոստիկանությունը տուգանել է 11 ֆուտբոլիստի:
Տեղեկատվությունը հաստատում է Գուրջանիի քաղաքապետարանը և նշվում է, որ չնայած արտակարգ դրությանը և ոստիկանության ցգուշագումներին, խաղադաշտում 11 տեղացի էր խաղում: Վրաստանի նախագահի և կառավարության որոշմամբ, նրանցից յուրաքանչյուրը ոստիկանության կողմից տուգանվել է 3000 ական լարիով:
Կախեթիի շրջանի նկատմամբ վերահսկողությունը խստացվում և մարծը կվերահսկվի 24 ժամվա ընթացքում:
Պետության կողմից սահմանված արտակարգ իրավիճակի կանոնների խածտման դեպքում անձը տուգանվում է 3000 լարիով իսկ իրավաբանական անձը 15 000 լարիով: Կրկնակի խախտման դեպքում անձը կենթարկվի քրեական պատասխանատվության: