Վրաստանի մի շարք քաղաքների՝ այդ թվում նաև Ախալցիխեի մուտքի մոտ հսկիչ անցակետեր կտեղադրվեն, որտեղ քաղաքացիները նաև սքրինինգ կանցնեն։ Այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում:
Միջոցառումներն անցկացնելու համար կներգրավվեն Վրաստանի Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունները:
Քաղաքների թվում են նաև Թբիլիսին, Բաթումին, Քութայիսին, Ռուսթավին, Փոթին, Զուգդիդին և Գորին: