Կորոնավիրուս հաստատվեց ևս երկու անձանց մոտ, նրանցից մեկը 10 տարեկան է
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում:
Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 117 հաստատված դեպք, նրանցից 23-ը ապաքինվել է:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսով նոր վարակակիր պացիենտը «ներկրված» դեպք է:
Մասնավորապես, նրա խոսքով, վարակակիր անձը վերադարձել է Հայաստանից:
«Այսօր արձանագրվել է երկու նոր դեպք: Դրանցից մեկը «ներկրված» դեպք է, անձը վերադարձել է Հայաստանից: Նրա վիճակը դեռևս ծանր չէ: Արվում են լաբորատոր հետազոտություններ, ռադիոլոգիական հետազոտություններ և կգնահատվի նրա վիճակը»,- հայտարարել է Էզուգբաիան:
Կարանտինի ռեժիմում է մնում 5783 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 301-ը: