Սամցխե-Ջավախքում կարանտինում գտնվող անձանց թիվը աճում է
Սամցխե-Ջավախքի վեց մունիցիպալիտետներում, այս պահի դրությամբ ինքնամեկուսացված է 188 մարդ:
Ապրիլի 2-ի տվյալների համաձայն, ամենամեծ ցուցանիշը գրանցվում է Ախալքալաքում, որտեղ մեկուսացված է 111 քաղաքացի: Ամենափոքրը՝ Ասպինձայում, որտեղ միայն մեկ անձ է մեկուսացված:
Ինչ վերաբերվում է մնացած տարածաշրջաններին՝
Նինոծմինդայում - 50
Ախալցիխեում - 13
Ադիգենում - 5
Բորջոմում - 8
54 մարդկանց մոտ այսօր լրացավ ինքնամեկուսացման ժամկետը:
Կարանտինային գոտում գտնվում է 497 քաղաքացի: