Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը երազանցել է 120 000-ը՝ հասնելով 120 436-ի, գրանցվել է վարակման 1 934 070 դեպք, ապաքինվել է 456 563 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։
Եվրոպայում վարակակիրների թվով առաջին տեղում Իսպանիան է: Երկրում գրանցվել է կորոնավիրուսի 172 541 դեպք, որից 18 056-ը՝ մահվան ելքով։
Մինչդեռ Իտալիան մահվան ելքով դեպքերի թվով Եվրոպայում առաջատարն է մնում․ երկրում գրանցվել է վարակման 159 516 դեպք, մահացել է 20 465-ը։
Աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 23 644 դեպք: Երկրում կա 587 173 ախտահարված: