Սամցխե-Ջավախքից կորոնավիրուսի 3 հետազոտություն ուղարկվել է լաբորատորիա
Երկու պացիենտ Բորջոմի նորաբաց կենտրոն տեղափոխել են երեկ, երեկոյան: Նրանցից երկուսի մոտ էլ գրանցվում է բարձր ջերմություն:
Մի պացիենտ ընդունել են Բակուրիանի կարանտինային գոտուց: Բորջոմի բժշկական կենտրոնի տնօրեն՝ Իրակլի Դիասամիձեի խոսքով, հիվանդի մոտ հազ և ջերմություն է նկատվում:
«Երկրորդ հիվանդին մեզ մոտ բերել են Բորջոմի գյուղից: Երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում է կայուն: Արդեն հետազոտություններն ուղարկել ենք Լուգարի լաբորատորիա: Պատասխանները կլինեն վաղը, ապրիլի 19-ին»,- ասում է Իրակլի Դիասամիձեն:
Արպիլի 17-ին, Լուգարի լաբորատորիա ուղարկված հետազոտության պատասխանին են սպասում նաև Ախալցիխեում: Տնօրեն՝ Ռեզո Կուճուխիձեի խոսքով, հիվանդի մոտ 3 օր շարունակ ջերմություն և հազ է նկատվում:
Տարածաշրջանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց Բորջոմում, ապրիլի 16-ին: