Լուրեր
Ախալցիխեում ավտովթարի հետևանքով տուժած երիտասարդը մահացել է
Ապրիլի 8-ին տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի հետևանքով տուժած երիտասարդ տղան մահացել է:
Խվիչա Գվիրջիշվիլին ստացել էր մարմնի ծանր վնասվածքներ: Նրան տեղափոխել էին Թբիլիսի, Ինգորողվայի անվան հիվանդանոց:
Նրա կյանքը փրկելու համար, ընկերները սոցիալական կայքերում ստեղծել էին խումբ և բնակչությանը կոչ էին անում օգնել գումար հավաքելու համար:
Սակայն, տղան ապրեց մինչև ապրիլի 19-ը:
Ավտոճանապարհային պատահարը տեղի էր ունեցել Ախալցիխե-Վալե ճանապարհահատվածում, գյուղ Իվլիտայի մոտ: Վարորդը հավանաբար կորցրել էր ղեկի կառավարումը:
Ավտովթարի մասին մանրամասներին ծանոթացեք.
Ավտովթար Ախալցիխեում - երիտասարդ տղամարդուն տեղափոխում են Թբիլիսի
გააზიარეთ :