Արտակարգ դրությունը երկրորդ անգամ խախտողը կպատժվի 6 տարի ազատազրկման
Վրաստանի խորհրդարանը «Քրեական օրենսգրքում» և «Վարչական իրավախախտումների օրենսգրքում» երեք ընթերցմամբ մտցրել է նոր նորմեր:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի հայտարարությամբ, արտակարգ դրության և կարանտինի ռեժիմը երկրորդ անգամ խախտած անձը կենաթրկվի մինչև 6 տարի ազատազրկման:
«Եթե արտակարգ դրություն հայտարարելուց հետո սահմանված նորմերը խախտած անձը առաջին անգամ պատժվում էր 3000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 հազար լարիով, որն արդեն հայտնի է հանրությանը, ապա խախտումը կրկնելու դեպքում, անձը կենթարկվի մինչև 6 տարվա ազատազրկման»,- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդը:
Մամուկա Մդինարաձեն նաև մեկնաբանում է, թե ինչու է անհրաժեշտ դարձել նոր հոդվածներ ավելացնել օրենսդրություն:
«Սա անհրաժեշտ է դարձել, քանի որ տուգանվելուց հետո անձը չուներ կանխատեսելիություն»,- հայտարարել է Մամուկա Մդինարաձեն:
Նրա խոսքով, տուգանքները սահմանվել են որպես կանխարգելիչ միջոցներ՝ վարակի տարածման ռիսկերն առավելագույն կերպով նվազեցնելու համար:
«Այստեղից ելնելով, այս հարցի առնչությամբ չի կարող լինել որևէ արտոնություն կամ համաներում, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ երբ խախտում է համապատասխան օրենքը, վտանգ է ստեղծում հանրությանը: Ուստի մեր սահմանած պատժամիջոցները ծառայում են վարակի կանխարգելմանը»,- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդը: