Վրաստանը մտադիր է բացել սահմանները զբոսաշրջիկների առջև
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան հայտարարել է, որ երկիրը մտադիր է դառնալ աշխարհում առաջին պետություններից մեկը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների առջև։
«Մենք ակտիվ աշխատում ենք Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ, որ կարողանանք առաջիններից մեկը բացվել», - ոլորտի ներկայացուցչների հետ հեռավար քննարկման ժամանակ ասել է նախարարը՝ ընդգծելով, որ դա հնարավոր է միմիայն անվտանգության ու վերահսկողության խստագույն պայմաններն ապահովելու դեպքում: