Ավտովթար Նինոծմինդայի գյուղում
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Նինոծմինդայի Սաղամո գյուղում: Միմյանց են բախվել Շտապ օգնության ծառայողական մեքենան և Ford Transit-ը:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 3-ին, ժամը 19:30-ի սահմաններում:
Բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաները կրել են զգալի վնաս: Տվյալները տարածում է Nor.ge
Վթարի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Ներքին գործերի նախարարությունից Tv9news.ge-ին հայտնում են, որ վերոնշյալ դեպքը վարչական իրավախախտում է և վարորդը կտուգանվի 125-րդ հոդվածի 10-րդ մասով: