Ռուսաստանում ամեն օր կորոնավիրուսի 10 հազարից ավելի դեպք է գրանցվում
1 օրում Ռուսաստանի Դաշնության 82 շրջաններում 10.559 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայություն: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքրի ՌԴ օպերատիվ շտաբը:
Միայն Մոսկվայում 5858 նոր դեպք է գրանցվել մեկ օրում, մերձմոսկվայում՝ 829, Սանկտ-Պետերբուրգում՝ 312: Ընդ որում, 4341 հիվանդի մոտ չեն նկատվում հիվանդության ախտանիշներ: Մահացել է 86 հիվանդ:
Հիշեցնենք, երեկ հայտնի էր դարձել կորոնավիրուսի 10.102 նոր դեպքի մասին: Ընդհանուր առմամբ, վերջին 1 շաբաթում ամեն օր կորոնավիրուսի 10 հազարից ավելի դեպք է գրանցվում ՌԴ-ում: Ընդհանուր ցուցանիշներով, համաճարակի բռնկումից ի վեր ՌԴ տարածում COVID-19-ով հիվանդների թիվը հասել է 165.929-ի, նրանցից մոտ 21 հազարն առողջացել են, մահացել է 1537 մարդ:
armtimes.com