Ինչպես մի շարք երկրներում, Հայաստանում ևս աստիճանաբար նվազեցվում են արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները։ Sputnik Արմենիայի տեսանյութը ներկայացնում է հետխորհրդային մի շարք երկրների առօրյան արտակարգ դրության սահմանափակումների մեղմացումից հետո։
Հետխորհրդային երկրները հետզհետե սկսում են կյանքի նախկին ռիթմին վերադառնալ։ Իշխանությունները քիչ–քիչ վերացնում են կորոնավիրուսի համավարակի պատճառով կիրառվող սահմանափակումները։
Բացվում են սրճարանները, ռեստորանները, փոքր ու միջին ձեռնարկությունները։ Հայաստանի բնակիչներն այժմ կարող են ազատ զբոսնել ու այցելել բացօթյա սրճարաններ։
Արտակարգ դրությունն արդեն մեղմացվել է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Լատվիայում, Լիտվայում և Ուզբեկստանում։
Մանրամասները դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութում։