Լուրեր
«Պատգամավոր Մկոյանի խմբի անդամները սաստիկաբար ծեծել են Ախալքալաքի բնակչին»,-Իրմա Ինաշվիլի
«Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդներից Իրմա Ինաշվիլին, Խորհրդարանի նախկին խոսնակ՝ Իրալկի Կոբախիձեին մեղադրում է հանցագործությունը թաքցնելու մեջ: Հարցը վերաբերվում է այն միջադեպին, որը երեկ, մայիսի 8-ին, երեկոյան տեղի է ունեցել Ախալքալաքում: Մի քանի տղամարդ միմյանց ֆիզիկապես առճակատվել են: Իրմա Ինաշվիլին ասում է, որ մեղադրյալները Ախալքալաք-Նինոծմինդայի մաժորիտար պատգամավոր՝ Հենզել Մկոյանի «խմբի անդամներն են»:
«Մեր տեղեկության համաձայն, Արարատ Համբարյանը ֆիզիկապես առճակատվել է Բարիկյանի ու Խրիմյանի հետ, Արարատ Համբարյանը Մկոյանի խմբի առաջնորդներից մեկն է: Նրա հետ ծեծկռտուքում ևս մեկ անձ էր մասնակցում: Դիմում եմ իշխանությանը - պահպանել Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակչության անվտանգությունը»,- գրում է Իրմա Ինաշվիլին:
Հենզել Մկոյանը 9-րդ ալիքի հեռախոսազանգերին չի պատասխանում: Տեղի ունեցածի մասին ամբողջական տեղեկություն տեղացիները չունեն: Բնակիչներից մեկի խոսքով, գործը վերաբերվում է երկու ընտանիքի միջև գոյություն ունեցող պարտքին:
«Ասում են, որ Բարիկյանը և Խրիմյանը հարց են լուծել Արարատ Համբարյանի հոր հետ, առճակատվել են, որից հետո Համբարյանը գնացել և երկուսին էլ ծեծել է: Գործը փողին է վերաբերվում, որքանով որ գիտեմ, այդքան էլ մեծ գումարի մասին չէ խոսքը»:
Ներքին Գործերի Նախարարությունից ասում են, որ տեղացիների միջև ֆիզիկական դիմադրում իսկապես տեղի է ունեցել: Հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «գ» ենթակետերով, որը նախատեսում է բռնություն երկու և ավելի անձանց նկատմամբ:
გააზიარეთ :