Ախալքալաքում, պատգամավոր՝ Հենզել Մկոյանի բարեկամի և գյուղ Խոսպիոյի բնակիչների միջև տեղի ունեցած կռվի մասնակիցներից մեկը, առճակատման քաղաքական շարժառիթը ժխտում է: Արտակ Բարիկյանը «9-րդ ալիքի» մոտ ասում է, որ կողմերն արդեն «բարիշել են»:
Բարիկյանի և նրա բարեկամի վեճը տեղի է ունեցել Հենզել Մկոյանի հարազատի հետ, պատգամավորի բենզալցակայանի տիրոջ հետ:
«Վրաստանի հայրենասերների դաշինքի» առաջնորդ՝ Իրմա Ինաշվիլին ասում է, որ վեճում մասնակցող Արարատ Համբարյանին պաշտպանում է Նինոծմինդա-Ախալքալաքի մեծամասնության պատգամավոր Հենզել Մկոյանը:
Արարատ Համբարյանը 2018 թվականի հոկտեմբերի 30-ին դատապարտվել էր Միավորված ընդդիմության շտաբի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի աղմկոտ գործի առթիվ: Այդ ժամանակ ծեծկռտուքը տեղի էր ունեցել խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանի հարազատների ու աջակիցների և ընդդիմության շտաբի ակտիվիստների միջև: Արարատ Համբարյանը, Հենզել Մկոյանի մոտ բարեկամների հետ միասին, դատապարտվել էր «առողջությանը թեթև վնաս պատճառելու» համար և որպես պատիժ տուգանվել էր 3000 լարիով:
Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստը հետաքննվում է Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «դ» ենթակետերով, ինչը ենթադրում է երկու կամ ավելի անձանց նկատմամբ հանցախմբի կողմից կատարված բռնություն: