Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ Վահե Ղազարյանը։
«Ավաղ, Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Առողջություն և շուտափույթ ապաքինում»:
Նա նաեւ նշել է, որ հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է․
«Թեև «Սուր անկյուն» հաղորդաշարի պատրաստման ընթացքում անձնակազմի միջև շփումները հասցված են նվազագույնի, սակայն բոլորս էլ ինքնամեկուսանում ենք»։
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը հրապարակել է Գագիկ Շամշյանի լուսանկարն ու կից գրել.
«Ասում ա՝ փոխանցի, որ ժպտում եմ»: