Ձմռանը Եվրոպային սպառնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը. ԱՀԿ
Ձմռանը Եվրոպային սպառնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը։ Այն կարող է համընկնել մեկ այլ սեզոնային գրիպի կամ կարմրուկի հետ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական ստորաբաժանման տնօրեն Հանս Կլյուգեն, գրում է Independent-ը։
Նրա խոսքով՝ հիմա, երբ շատ երկրներ սկսում են թուլացնել համավարակի հետ կապված սահմանափակումները, հարկ է ոչ թե «տոնել», այլ զբաղվել առողջապահության ազգային համակարգերի ամրապնդմամբ:
Կլյուգեն նշել է նաև, որ այժմ համավարակի էպիկենտրոնը անցել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի կողմը:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունում, թեև ԱՀԿ-ի նախազգուշացումներին, պաշտպանում են կարանտինի մեղմացման գաղափարը և նման դիրքորոշումը բացատրում են «վիրուսի նահանջով»։
Իսպանիայում սահմանափակումների վերացման երկրորդ փուլին են անցնում Կանարյան և Բալեարյան կղզիները: Իսպանիայում կթույլատրեն մինչև 15 հոգանոց հավաքները։