Նախանձելի ցուցանիշ. 1 օրում 1 վարակման դեպք
Մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է մեկով եւ, ըստ StopCov-ի թարմացված տվյալների, հասել է 702 մարդու:
Այս պահի դրությամբ բուժվածների թիվը 456 մարդ է կազմում, մահացել է 12 հիվանդ:
3.787 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցներում՝ 337 մարդ: Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը օրերս հայտարարել էր, որ մայիսի 22-ից դադարեցվում է արտակարգ դրությունը և բացվում են երկրի սահմանները: