Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. վերջին տվյալներ
Վարակի տարածման տեմպերով առաջին տեղում է ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 550 294 մարդու մոտ։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի ընդհանուր թիվը մայիսի 19-ի դրությամբ հասել է 4 894 233–ի: Տեղեկությունը հայտնում է Worldometer կայքը:
Մայիսի 18-ին աշխարհում գրանցվել էր COVID-19–ով վարակվելու 4 804 846 դեպք։
Վարակի տարածման տեմպերով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 550 294 մարդու մոտ: Երկրորդ տեղում Ռուսաստանն է. այնտեղ COVID-19 է հաստատվել 290 678 մարդու մոտ:
Երրորդ տեղում Իսպանիան է (278 188 վարակված), որին հաջորդում են Բրազիլիան (255 368), Մեծ Բրիտանիան (246 406) և Իտալիան (225 886)։ Տասնյակում են նաև Ֆրանսիան (179 927), Գերմանիան (177 289), Թուրքիան (150 593), Իրանը (122 492):
Հիշեցնենք` մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համավարակ և բոլոր պետություններին կոչ արեց միավորվել վարակի դեմ պայքարում։