Լուրեր
Ոստիկանության պետին ծեծել են ոստիկանության շենքում
Լևան Բերիձեին, ով մոտ 10 օր առաջ նշանակվել էր Վալեի ոստիկանական բաժանմունքի պետ, ֆիզիկական վիրավորանք են հասցրել: Տեղացի Զ.Կ.-ն իրավապահ մարմնի դեմ դուրս է եկել ոստիկանության շենքում: Դեպքը տեղի է ունեցել Մայիսի 26-ին: 44-ամյա տղամարդը, հարբած վիճակում մտնում է ոստիկանություն և հարվածում է պետին: Նրան դեպքի վայրում ձերբակալել են:
«Այդ մարդը Վալեում կրում է «գող» կոչումը: Չէր ճանաչում նոր պետին, մտել է շենք, հարցրել է, թե ով է այստեղ տնօրենը, երբ Լևանը առաջ է եկել, մոտեցել ու խփել է: Երբ ձերբակալեցին, հայհոյեց Ախալցիխի ոստիկանության պետին: Մինչև ոստիկանություն հասնելը, բենզալցակայանում որոշ բաներ է կոտրել»,- ասում են Վալեում:
Հետաքննությունը սկսվել է Քրեական Օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով, ինչը ենթադրում է հարձակում ոստիկանի վրա: Հանցանքը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ:
გააზიარეთ :