Իտալիան իր սահմանները բացել է զբոսաշրջիկների համար
Իտալիան բացվել է զբոսաշրջիկների համար: Այն պահին, երբ Եվրոպայում աստիճանաբար չեղարկվում են կարանտինային միջոցները և սահամանափակումները, Իտալիան իր սահմանները բացում է Եվրոպայի մեծամաս երկրների համար:
Սահմանափակումները չեղարկվել են նաև երկրի ներսում տեղաշարժվելու դեպքում:
«Մենք հաշվի ենք առել ռիսկը և գիտենք, որ հնարավոր է, վարակի աղեղը կրկին մեծանա»,- հայտարարել է Իտալիայի վարչապետը:
Իտալիայի էկոնոմիկայի համար զբոսաշրջությունը կարևորագույն ուղղություններից է, սակայն վարակային ճգնաժամի ժամանակ այն դադարեցվել է:
Բացվել են երկրի տեսարժան վայրերը:
Եվրոպայի մասշտաբով, Իտալիան նոր կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է, որտեղ արձանագրվել էր վարակի ավելի քան 230 000 դեպք և զոհվել ավելի քան 33 500 մարդ: