Սահակաշվիլին պատմել է Թրամփի հետ Վրաստանում գիշերային ակումբ այցելելու մասին
Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է իր նախագահության օրոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գիշերային ակումբ այցելել: Նա նման հայտարարություն է արել Youtube-ում՝ «Դմիտրի Գորդոնի մոտ» ծրագրի շրջանակում:
Նա նշել է, որ «Թրամփի համար էլեկտրամոբիլը վարել է մինչև առավոտյան յոթը», ինչպես նաև նրա հետ ցատկել է «շատրվանների տակ»:
Նրա խոսքով, բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ հաճույքով էին այցելում Վրաստան: Օդեսայի շրջանի նախկին նահանգապետն իր հյուրերի թվում նշել է 2016թ.-ին ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին և 2008թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Ջոն Մակքեյնին, որը Թբիլիսի է այցելել «մոտ տաս անգամ»:
Սահակաշվիլին նաև պատմել է, որ գիշերը նրան այցելել է գործարար Բորիս Բերեզովսկին և խնդրել կազմակերպել իր հարսանիքը մի աղջկա հետ: Քաղաքական գործիչը հավելել է, որ միջոցառումը կազմակերպվել է, բայց հարսնացուն լքել է գործարարին: