Լուրեր
Կարկուտը Ախալցիխեում ոչնչացրել է բերքը (նկարներ)
Կարկուտ է տեղացել Ախալցիխեում և գյուղերում՝ Ծնիսում, Կլդեում, Զիկիլիայում, Սվիրում, Մուգարեթում, բայց մեծ վնաս են կրել հիմնականում Ախալցիխեի, Սվիրի և Ծնիսի բնակիչները: Տեղացիներն ասում են, որ ուժեղ կարկուտը շարունակվել է մի քանի րոպե, բայց կոտրել է անգամ ծառերի ճյուղերը: 

«Փաստացիորեն, ամեն ինչ ոչնչացրեց: Միրգն էլ, բանջարեղենն էլ: Ծառերի վրա անգամ տերևներ չեն մնացել: Մնացել ենք առանց բերքի, ինչ է լինելու, չգիտենք»,- ասում են Ծնիսում: 

Ըստ քաղաքապետի ներկայացուցիչ՝ Դավիթ Պապուաշվիլիի, տեղումների պատճառով փակվել է Ախալցիխե-Բորջոմի ճանպարհահատվածը, որտեղ մինչ հիմա շարունակվում են մաքրման աշխատանքները: 

| Print |