Տղան նախկին ընկերուհուն բենզինով վառել է
Թբիլիսիում՝ Դիդուբեում 24-ամյա տղան նախկին ընկերուհուն բենզինով վառել է: Իրավապահ մարմինները մեղադրյալին ձերբակալել են:
Հետաքննությամբ պարզվել է, որ տղամարդը աղջկան ստիպում էր վերականգնել հարաբերությունները:
Պատահարը ունի մի քանի ականատես: Ոստիկանության աշխատակիցների կողմից հարցաքննված հարևաններն ասում են, որ դեպքը տեղի է ունեցել աղջկա տան մոտ:
«Պայթյունի ձայն լսեցի, որին հետևեց ճիչ, սարսափելի ձայնով ճչում էր տուժածը, կրակն այնպես էր բռնկվել, որ մուտքի մոտ, անգամ դարպասին մոտենալ ու բակ մտնել չէինք կարող: Աղջիկը սարսափահար տուն մտավ և փորձեց ինքնուրույն մարել կրակը, ոտքերն ու ձեռքերն ամբողջովին այրվել են»,- պատմում է ականատեսներից մեկը:
Որպես ապացույց ներկայացված է բենզինի շիշը: Ձերբակալվածը իրեն մեղավոր է ճանաչել:
23-ամյա աղջիկը այրվածքների կենտրոն է տեղափոխվել: Ըստ բժիշկների, նրա առողջական վիճակը ծանր է, իսկ մարմնի մոտ 40%-ն այրվել է: