Լուրեր
Շունը սաստիկ գզել է կնոջը (Տեսանյութ)
Հուլիսի 17-ին, գիշերը, Թբիլիսիում, միջին տարիքի կնոջը շունը գզել է: 

Երեք րոպե շարունակվող տեսանյութում երևում է, թե ինչպես է շունը հարձակվում քայլող կնոջ վրա: Հարևանները և անցորդները ամեն կերպ փորձում են ազատել կնոջը, բայց ապարդյուն: Ականատեսներից մեկը, ով իր մոտ ունեցել է զենք, մի քանի անգամ կրակել է, փորձելով վախեցնել շանը, սակայն տեսնելով, որ նա չի հեռանում 67-ամյա կնոջ վրայից, ստիպված է եղել կրակել շանը: 

Ինչպես ասում է կենդանու տերը, մինչ այժմ շունը ոչ ոքի վնաս չէր հասցրել:

Համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի տեղեկությամբ, 67-ամյա կնոջ առողջական վիճակը, որին գզել է շունը կրկին ծանր է:

Տուժածի ընտանիքը պատրաստվում է բողոք ներկայացնել շան ընտանիքի դեմ:

Թույլ նյարդեր ունեցող մարդկանց և երեխաներին խորհուրդ չի տրվում դիտել


| Print |