Կորոնավիրուսի համաճարակը աշխարհի լրատվամիջոցների ոչ միայն օրակարգը, այլև աշխատանքի կարգն ու ձևն է փոխել: Վիրուսը, որը դեռ անգամ համավարակաբանները չեն ուսումնասիրել, լրագրողների համար տեղեկությունների որոնման ընթացքում խնդիրներ ստեղծեց սահմանափակումների ժամանակ: Այն դեպքում, երբ գրեթե ցանկացած ոլորտի աշխատակինցերը տանը, ինքնամեկուսացված էին, լրագրողները շարունակում էին աշխատել սովորական կարգով:
Նրանից հետո, երբ Վրաստանը կորոնավիրուսի մասշտաբային տարածման վտանգի առջև կանգնեց և երկրում սկսեցին գործել խիստ սահմանափակումներ, լրատվամիջոցների որոշ աշխատակիցներ ստիպված եղան անցնել հեռակա աշխատանքի: Խումբը բաժանվեց երկու մասի նաև Ախալցիխեի տարածաշրջանային հեռուստաընկերությունում: Համաճարակի սկզբնական փուլում, մինչև մարդիկ կսովորեին ապրել կորոնավիրուսի հետ, քաղաքացիների հետաքրքրությունների ոլորտը սահմանափակվեց: Հանդիսատեսը հիմնականում հետաքրքրվում էր COVID19-ի հետ կապված ընթացիկ տեղեկություններով: Լրատվամիջոցը այս պարագայում, տարբեր հաստատություններից տեղեկությունը ժամանակին ստանալու խնդրի առջև կանգնեց:
«Առաջին փուլում աշխատելը դժվար էր, որովհետև շատ էր խառնաշփոթը, վախը: Հետագայում կարծես ամեն ինչ դադարեց: Լրագրողի և օպերատորի հետևում կանգնած էր նրա ընտանիքը, որտեղ կարող է լինել ինչպես փոքր երեխա, այնպես էլ թոշակառու ծնող: Կարծում եմ, որ այս գործընթացը լրագրողների համար դեռ չի ավարտվել և դեռ ամեն ինչ առջևում է»,- ասում է «9-րդ ալիքի» տնօրեն՝ Մաիա Իվելաշվիլին:
Աջարիայի տարածաշրջանային հեռարձակող՝ Տվ25-ը, համաճարակի սկսվելուն պես աշխատակիցներին բաժանեց երկու խմբի: Տեղեկատվական գործակալության ղեկավարի խոսքով, թղթակիցները միմյանց հետ ամենօրյա շփում չեն ունեցել, ինչը նվազագույնի հասցրեց տասնյակ աշխատակիցների վարակվելու բարձր ռիսկը: Վիրուսի մասին տեղեկացված քաղաքացիները դարձել են ալիքի առաջնահերթությունը:
«Տեղեկատվական թողարկումը դարձրեցինք լուրեր կորոնավիրուսի մասին: Զարգացող երևույթների մասին թողարկումների ձևաչափերը նույնպես փոխվեցին, ուզում էինք, որ մեր օգտատերերը տեղեկացված լինեին երկրում զարգացող ընթացքների մասին, որպեսզի պաշտպանվեին»,- ասում է Սուլխան Մեսխիձեն:
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները ռիսկային մասնագիտությունների աշխատակինցերին թվարկելիս չեն բացառել նաև լրագրողներին: Բազմիցս հաղորդվել է, որ PCR թեստավորումն իրականացվելու է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա:
Լրագրողները խորհրդատվություններին ենթարկվելով շարունակում են աշխատել,
սովորական կարգով: Կասկածելի շփումից հետո տեղափոխվում են երկշաբաթյա ինքնամեկուսացման գոտի: Մարտահրավերները շարունակվում են նաև հետպանդեմիական շրջանում: Լրատվամիջոցները հիմա ստիպված են նյութեր պատրաստել սահմանափակումների ծանր հետքերի մասին:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: