Տավուշի մարզպետի խորհրդականի հրապարակած լուսանկարներում երևում են կոտրված տանիքներն ու արմատախիլ եղած ծառերը։
ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը հայտնում է, որ Նոյեմբերյանում քամին, կարկուտն ու հորդառատ անձրևը վնասներ են հասցրել ինչպես բնակելի տներին, այնպես էլ ծառերին ու այգիներին։
«Նոյեմբերյանում երկինքը պատռվել է: Միշտ մի աղետ, մի վնաս, պարտադիր է՝ որ գաս անպակաս. Նոյեմբերյանում քամին, կարկուտն ու հորդառատ անձրևը ավերներ են գործում»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Գրիգորյանը և լուսանկարներ հրապարակել։
Նոյեմբերյանում երկինքը պատռվել է:Միշտ մի աղետ, մի վնաս, պարտադիր է՝ որ գաս անպակաս. Նոյեմբերյանում քամին, կարկուտն ու հորդառատ անձրևը ավերներ են գործում: Տեղում աշխատում են վնասների գնահատման համայնքային ու մարզային հանձնաժողովները: Առավոտյան նրանք կշարունակեն աշխատանքը:Նա հայտնել է նաև, որ այժմ տեղում աշխատում են վնասների գնահատման համայնքային ու մարզային հանձնաժողովները: Առավոտյան նրանք կշարունակեն աշխատանքը:
Հիշեցնենք` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր տեղեկացրել էր, որ Հայաստանի տարածքում հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: