«Կրասնոյարսկի ամսագրում դեռ 2003 թվականին էր գրված կորոնավիրուսի մասին»,- Ջավախքի բնակչությունը
18:49 / 23.07.2020
Վրաստանում կորոնավիրուսից մահացած 15-րդ պացիենտը Ախալքալաքի Աբուլ գյուղի բնակիչն էր: 86-ամյա տղամարդուն հիվանդանոցից գյուղ տեղափոխելուն պես, հունիսի 30-ին հուղարկավորել են: Պացիենտը Մցխեթայի բժշկական կենտրոն տեղափոխվել էր հունիսի 14-ին:
Ըստ բուժող բժիշկների՝ տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ մի շարք հիվանդություններ՝ առիթմիա, սրտային անբավարարություն, երիկամային անբավարարություն: Ըստ տեղեկությունների՝ նա կնոջ հետ է վերադարձել Հայաստանից:
Կորոնավիրուսը հիվանդի մոտ առանց ախտանիշների էր զարգանում: Չնայած նրան, որ կորոնավիրուսով մահվան փաստ Ջավախքում արդեն կա, տեղացիների մի մասը այնուամենայնիվ կարծում է, որ սա բիզնեսի աղբյուր է, ստեղծել են արհեստականորեն և նրա պատվաստանյութն արդեն կա:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: