Լուրեր
12 վիրավոր - Ախալցիխեի-Թբիլիսի միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել (Տեսանյութ)
Բորջոմի բժշկական հաստատությունում տեղավորած 12 պացիենտից մեկի առողջական վիճակը ծանր է: Ըստ բժիշկների, կինը կոմայի մեջ է:

12 տուժածներից երեքը Բորջոմի բնակիչ է: Տեղի հիվանդանոցը լքեց հինգ պացիենտ, իսկ մնացած 7-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ: 

Նրանց մոտ նկատվում են կոտրվածքներ, բաց վերքեր և արյունահոսություն: 

Վիրաբույժ՝ Դավիթ Գոլդիշվիլին ասում է, որ Թբիլիսիից սպասում են հատուկ բժիշկների, որպեսզի ծանր առողջական վիճակում գտնվող հիվանդին տեղում վիրահատեն: 

Բորջոմում, մասնավորապես Լիկանիի տարածքում, ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել օգոստոսի մեկին: 

Միմյանց Ախալցիխե-Թբիլիսի ուղղությամբ երթևեկող միկրոավտոբուսն ու դիստրիբյուտորական տրանսպորտն են բախվել: 


| Print |
თეგები: 12 վնասված / Բորջոմի / Վթար /