Ասպինձայում 17-ամյա դեռահասին վրաերթի են ենթարկել. վիճակը ծանր է
Ասպինձայում ավտոճանապարհային պատահարի արդյունքում տուժած 17 տարեկան Շ.Տ.-ի առողջական վիճակը ծանր է - հայտարարում են բժիշկները: Երիտասարդ հետիոտնին, Ասպինձայի կենտրոնական փողոցում Դ.Ռ.-ն վրաերթի է ենթարկել, որի հետևանքով երիտասարդը լուրջ վնասվածքներ է ստացել:
Տուժածին մի քանի ժամվա ընթացքում տեղափոխել են Թբիլիսի: Ասպինձայում վնասված երեխային նախ Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց են տարել, ապա իրավիճակի բարդացումից հետո բժիշկները որոշում են կայացրել տեղափոխել Թբիլիսի:
«Պացիենտը ուշագնաց վիճակում էր, կոտրվածքներ չէին նկատվում, բայց վիճակը ծանր է»,- ասում է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի տնօրեն՝ Ռևազ Կուճուխիձեն:
Ներքին Գործերի Նախարարությունից 9-րդ ալիքին հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը թեթև կամ լուրջ վնաս է հասցրել»:
Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով: