Լուրեր
Նինոծմինդայի գյուղում տեղացու 9 տոն խոտն այրվել է
Նինոծմինդայի շրջանի Մ.Խանչալի գյուղում հրդեհ է բռնկվել: Այրվել է տեղացիներից մեկի մոտ 9 տոննա խոտը, որը կազմում է 445 տուք: 

Սեփականատերն ասում է, որ կրակը նկատել են ցերեկը:

«Ինչ ենք անելու չգիտեմ, մոտ 9 տոննա խոտն այրվել է: Ասում են, որ 8 լարի արժե մեկ տուքը, ինչպես կարող ենք գնել: Ամբողջ ամառը քրտնաջան աշխատել ենք, հավաքել ձմռան համար, և ահա, մեկ վայրկյանում ամեն ինչ ոչնչացավ: Կովերն էլ գին չունեն, որ վաճառենք
»,- ասում է Վալոդ Կոնդյանը: 

Գյուղացիներն ասում են, որ այս տարի խոտը քիչ է, գրեթե բոլորը գնել են և օգնել չեն կարող միմյանց: Նախկինում, նման դեպքերում ամբողջ գյուղն օգնում էր, իսկ հիմա բոլորը գնում են: 

Հրդեհի առաջացման պատճառը կրակի հետ խաղալուց երեխաների անուշադրությունն է եղել: 

Հրշեջ-փրկարարական անձնակազմը գյուղացիների հետ հանգցրել են կրակը: Տուժածներ չկան, սակայն խոտն ամբողջովին այրվել է:

Տեղեկությունը տարածում է Nor.ge-ն, թարգմանությունը՝ 9-րդ ալիք:
| Print |