Լուրեր
Աջարիան (Բաթումի) կարմիր գոտի է. Էզուգբայա
«Աջարիայում ավելի լուրջ իրավիճակ է, այնտեղ դեպքերի ցուցանիշը 42,4 է, ինչը նշանակում է, որ Աջարիան կարմիր գոտի է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:

«Կարծում եմ՝ Աջարիայում լրացուցիչ միջոցառումներ անցկացելու կարիք կլինի: Այսպես օրինակ, անհրաժեշտություն կլինի հաշվի առնել խորհրդատվությունները, վերահսկման մեխանիզմն ուժեղացնել և ընդլայնել թեստավորման մասշտաբները»,- հայտարարել է Էզուգբայան:

Վերջին 24 ժամում Վրաստանը կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ է սահմանել՝ 45 նոր դեպք: Նոր հաստատված դեպքերից 23-ն Աջարիայից են: Ալիք Մեդիա

Հիշեցնենք՝ Աջարիայի տարածքում սահմանափակումների ենթարկված հաստատությունների շարքում են հայտնվել նաև դպրոցներն ու ԲՈՒՀ-երը՝
Մինչև հոկտեմբերի 1-ը որոշ քաղաքներում կրթական գործընթացը կլինի հեռավար ձևով


| Print |