Լուրեր
Նինոծմինդա -Ախալքալաքի ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. կա տուժած
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Նինոծմինդա - Ախալքալաք մայրուղու վրա: «SCANIA» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կորցրել է կառավարումը, ինչի արդյունքում տրանսպորտը դուրս գալով երթևեկելի գոտուց, կողաշրջվել է:

Միջադեպի հետևանքով տուժվել է մեկ մարդ: Բեռնատարի վարորդին շտապ տեղափոխել են Նինոծմինդայի կենտրոնական հիվանդանոց: Նախնական տվյալների համաձայն, նա ունի կոտրվածքներ:

Դեպքը տեղի է ունեցել այսօր` Սեպտեմբերի 21-ին ժամը 14:00-ի սահմաններում:  Նախանական տվյալները տարածում է «Փարվանա» հեռուստաընկերությունը: 

Դեպքի վայրում են աշխատում են Ճանապարհային ոստիկանությունը և անցկացնում են փորձաքննություններ:



| Print |