Լուրեր
Մեկ օրում մոտ 14 000 լարի, Ջավախքից Արցախին(Տեսանյութ)
Սամցխե-Ջավախքում Արցախին օգնության համար կազմակերպված դրամահավաքը շարունակվում է: Երիտասարդների մի խումբ, Ախալքալաքի եկեղեցու բակում հավաքվում են և բնակչությանը կոչ անում օգնություն ցուցաբերել Արցախի հայությանը: Երեկ, Սեպտեմբերի 30-ին, բարեգործական հավաքի արդյունքում, Ջավախքահայութանը հաջողվել է հավաքել մոտ 14 000 լարի: Գումարը փոխանցում են հատուկ հաշվեհամարին: 

Միջոցառման գլխավոր նպատակն է, հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախում գտնվող հայությանը:

Սա Ջավախքի երիտասարդության կողմից օգնության առաջին քայլը չէ: Երիտասարդները առաջնային երկու պայմանավորվածություն էին ձեռք բերել, առաջինը՝ կազմել ցուցակներ այն մարդկանց անուններով, որոնք ցանկություն են հայտնում մեկնել Արցախ, երկրորդը՝ հնարավոր հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի հայրենակիցներին:

Հիշեցնենք, Սեպտեմբերի 27-ին, ուշ երեկոյան, երկարատև բանակցությունների արդյունքում, ջավախցիներին թույլատրվեց Վրաստան-Հայաստան սահմանի Բավրա անցակետից հումանիտար օգնություն ուղարկել:


| Print |