Լուրեր
Մարտի դաշտում անմահացած եւս մեկ Ջավախքցի
Ճանաչենք Ջավախքի մերօրյա հերոսներին

Մարտի դաշտում անմահացած եւս մեկ հայորդի: Հովհաննես Գեւորգի Հովհաննիսյան, ծնվել է Ջավախքի Փոգա գյուղում, միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Ադրբեջանի սանձազերծ պատերազմի առաջին իսկ օրերից Հովհաննեսը կամավորագրվել ու եղբոր հետ ռազմաճակատ էր մեկնել: Եղբայրը ողջ առողջ վերադարձել է, իսկ Հովհաննեսը ծանր վիրավորում էր ստացել գլխի հատվածում: Մի քանի օր պայքարելով կյանքի համար ցավոք սրտի չաղաթահարեց ու այսօր անմահացավ' միանալով այս օրերին ընկած մեր հազարավոր Հերոսներին:
Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանի Բերդաշեն համայնքում աշխատել է որպես ուսուցիչ:

Կամավորական Հովհաննես Գեւորգի Հովհաննիսյան 15. 01.1977- 15.11. 2020
Հավերժ Փառք

Հաղորդում է՝ Աղունիկ Հովհանը
| Print |