Լուրեր
Ըտրություններից երկու օր առաջ օրինականացված բնակարաններ
Նատալի Ալվասովան 40 տարի շարունակ ապրում է Ախալցիխեի Զարզմա փողոցում: Նրա բնակարանը պաշտպանության նախարարության հաշվեկշռի վրա է: Ասում է, որ բազմիցս փորձել է սեփականաշնորհել բնակարանը և համապատասխան փաստաթղթերով դիմել է Ախալցիեխի քաղաքապետարան: Տեղական ինքնակառավարման մարմիններն ասել են, որ փաստաթղթերը ուղարկել են Թբիլիսի և պետք է սպասեն պատասխանի: Դրանից հետո Նատալի Ալմասովան կառավարության պատասխանին է սպասում, սակայն մինչ այժմ փոփոխություն չկա: Ընտրություններից մի քանի օր առաջնրա հետ կապ են հաստատել և խնդրի լուծման համար խնդրել ներկայանալ արդարադատության տուն, բայց նա ասում է, որ այլևս չի պատրաստվում գնալ:


| Print |