Լուրեր
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից ևս մեկ բժիշկ է մահացել
Ախալցիխեում 65-ամյա բժիշկ է մահացել: Ֆթիզիատրը աշխատում էր Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում: 

Ըստ համագործակիցների, կնոջ մոտ կորոնավիրուսը հաստատվել էր մոտ 2 շաբաթ առաջ, սակայն քանի որ այն ընթանում էր թեթև նշաններով, բուժումն անցնում էր տան պայմաններում: Վիճակը բարդացել է ինֆարկտ տանելուց հետո: 

Շտապ օգնության անձնակազմը վարակված կնոջը նախ տեղափոխել է կլինիկա «Իմեդի», իսկ հետո՝ Թբիլիսիի հիվանդանոց: Ախալցխացի մեդիկոսը մահացել է այսօր, դեկտեմբերի 10-ին: 

Սա չորրորդ դեպքն է, երբ Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի աշխատակիցը մահանում է կորոնավիրուսի ախտորոշմամբ: 
| Print |