Լուրեր
Ախալցիխեում, գազի արտահոսքից թունավորվել են հացի փռի աշխատակիցները
Ախալցիխեում, հացի փռերից մեկում, բնական գազի արտահոսք է տեղի ունեցել: Օբյեկտը գտնվում է հին շուկայի տարածքում: «9-րդ ալիքի» տեղեկության համաձայն, գազի արտահոսքից աշխատակիցները թեթև թունավորվել են: Թե որն է պատճառը, դեռևս անհայտ է:  

«Տեղեկությունը սխալ չէ: Բոլորը լավ են, ինչպես է պատահել, չգիտենք, մանրամասները պարզում ենք»,- ասում է «Ինտերգազի» տնօրեն՝ Վասիլ Աբուլաձեն: 

Փռերից մեկի աշխատակցին տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: 

«Մեկ մարդու երեկ տեղափոխեցին մեզ մոտ, ստուգեցինք, դուրս գրեցինք»,- ասում է ռեֆերալ հիվանդանոցի ղեկավար՝ Ռեզո Կուճուխիձեն: 

Գազի արտահոսքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, այս պահի դրությամբ օբյեկտը փակ է: 
| Print |