Լուրեր
Վնասված շենքի բնակիչները գիշերը կմնան հյուրանոցում
Վնասված կորպուսի մոտ 30 բնակիչ տեղափոխվում է հյուրանոց, նրանց բոլոր ծախսերը ապահովում է Ախալցիխեի քաղաքապետարանը: Ըստ քաղաքապետի տեղակալ՝ Գուրամ Մելիքիձեի, նրանք հետ կվերադառնան նրանից հետո, երբ փորձագետները կհաստատեն, որ կորպուսն բնակվելու համար անվտանգ է:

«Վնասված կորպուսի բնակիչներին տեղափոխում ենք հյուրանոց: Վաղը փորձագետները կգան դեպքի վայր և կուսումնասիրեն վնասված մասերը: Եթե կորպուսը լինի անվտանգ, ապա նրանց կտեղափոխենք տուն»,- հայտարարում է Ախալցիխեի քաղաքապետի տեղակալ՝ Գուրամ Մելիքիձեն:

Ռուսթավելի փողոցում պայթյունը տեղի է ունեցել այսօր, դեկտեմբերի 24-ին: Նախնական տվյալների համաձայն, պատճառը բնական գազն է:

| Print |