Լուրեր
«Վախենում եմ, որ կորոնավիրուսն ազդեցություն չգործի երեխայի վրա»,- հղիների վախն ու համաճարակը

 

Երկրում կորոնավիրուսների դեպքերի աճի պատճառով հաստատությունների մեծ մասն անցել են հեռավար աշխատանքի: Կանանց խորհրդատվության ձևաչափը  կլինիկաներում նույնպես ստիպված եղան փոխել: Առողջապահության նախարարության առաջարկությամբ, հղի կանայք բժշկական հաստատություններ են դիմում միայն անհետաձգելի անհրաժեշտության դեպքում, և հիմնականում բժշկի խորհրդատվությունն ստանում են հեռակա կարգով:22-ամյա Գվանցա Գոգոլաձեն սպասում է առաջին երեխային: Հղի կինն ասում է, որ այս ժամանակաշրջանը պատկերացնում էր այլ կերպ: Իրականությունն ավելի բարդ էր, քան սպասվում էր: Համաճարակի պատճառով նրանք վախենում են դիմել խորհրդատվությունների, քանի որ բժշկական հաստատությունները վերափոխվել են կովիդ հիվանդներ ընդունող կլինիկաների: Ծննդաբերության օրվան սպասում է վախով, քանի որ կարծում է, որ կլինիկաներում վարակման վտանգը մեծ է: COVID 19-ից խուսափելու համար, ապագա մայրը տանից դուրս չի գալիս:

«Սպասում եմ առաջին երեխայիս և ընդհանրապես պատրաստ չեմ, շատ եմ վախենում գնալ կլինիկա: Մտածում եմ, որ այնտեղ կարող եմ վարակվել»,- ասում է Գվանցա Գոգոլաձեն:

Գվանցայի նման, համաճարակի պատճառով, ծանր իրավիճակում են նաև այլ հղի կանայք և նորածինների մայրերը: Որոշ կանայք վիրուսից պաշտպանվել նպատակով, տեղափոխվում են գյուղական տարածք, քանի որ հավատում են, որ կարող են պաշտպանել իրենց և չծնված երեխային ՝ մարդկանց հետ ավելի քիչ շփվելով:

«Դժվարանում եմ երեխայի հետ միշտ մնալ տանը, գյուղ եմ եկել, քանի որ այլևս չէի դիմանում, ստիպված եմ որոշ ժամանակ լինել ծանր իրավիճակում»,- ասում է Ցիրա Գոգոլաձեն:
Մայրերը խստորեն են վերաբերվում նրանց հարաբերություններին, բացի այդ, նրանք խստորեն պահպանում են հիգիենիկ նորմերը:

«Հղիությունից էլ ավելի բարդ իրավիճակում եմ հայտնվել, երեխայիս կերակրում եմ բնական սնունդով: Եթե ես վարակվեմ, նրան էլ կփոխանցվի»
,- ասում է ծնողներից մեկը:
Հղի Մարիամ Կապանաձեն կորոնավիրուսն արդեն հաղթահարել է: Նրա դեպքում, վիրուսն ընթանում էր թեթև կերպով, սակայն COVID19 ախտանիշների համատեղ, ստիպված էր պայքարել բարձր հուզական իրավիճակի հետ:

Վիրուսն հաղթահարել է առանց դեղորայքի: Բժիշկների խորհրդատվության համաձայն, միայն մեծ քանակության հեղուկ էր ընդունում:

Մարիամը հղիներին խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, որպեսզի վիրուսը էապես չազդի նրանց հոգեբանական վիճակի վրա:

Նրա խոսքով ՝ վարակի դեպքում ապագա մայրերը COVID 19-ին հեշտությամբ կհաղթեն ՝ հանգստություն պահպանելով:

«Երբ թեստի պատասխանը դրական էր, շատ վախեցա, կարծում էի, որ վիրուսը երեխային էլ կփոխանցվեր: Այդ ժամանակ շատ կարևոր է հանգստություն պահպանելը: Չպետք է խուճապի մատնվենք, դրանով երեխային էլ ավելի կվնասենք»,- ասում է հղի՝ Մարիամ Կապանաձեն:
Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը հղիության ընթացքում պտղի վրա, դեռ լիովին չի ուսումնասիրվել: Բժիշկներն ասում են, որ հղիության ժամանակաշրջանում պետք է ուշադրություն դարձնեն ցանկացած տիպի վիրուսի: Բացի այդ, բուժման գործընթացը դժվար է, քանի որ այս դեպքում հիվանդին չի կարելի նշանակել բոլոր դեղերը: Ուստի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հղի կանանց խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել և խստորեն պահպանել կանոնակարգերը:

Հաստատված է, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հիմնականում ուղղակի շփման միջոցով, չնայած վարակը կարող է առաջանալ նաև կաթիլներով աղտոտված մակերեսի հետ շփվելիս: Այդ պատճառով բժիշկները հղի կանանց և մայրերին խորհուրդ են տալիս վերամշակել կահույքի մակերեսները, հաճախակի լվանալ ձեռքերը, դիմակ օգտագործել նորածիններին կերակրելիս և մնալ տանը: Բժիշկները ասում են, որ ամենակարևոր առաջարկներից մեկը հանգիստ մնալն է, քանի որ հուզական իրավիճակը մարդուն շատ ավելի մեծ վնաս է պատճառում, քան ցանկացած տեսակի վիրուս:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |