Լուրեր
Ինչպես է Ախալցիխեում պայթյունի հետևանքով տուժածների առողջական վիճակը
Այսօր հիվանդանոցից դուրս են գրել այն անձանց, ովքեր հինգ հարկանի շենքի նկուղում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ծանր վնասվածքներ էին ստացել: Ինչպես բացատրում են այրվածքների կենտրոնից, նրանց առողջական վիճակը կայուն է:

«Համեմատաբար ծանր իրավիճակում էր տղամարդը, քանի որ նրա մոտ տարբեր այրվածքներ էին նկատվում»,- ասում է այրվածքների կենտրոնի ղեկավար՝ Գուգա Քաշիբաձեն:

Հիշեցնենք, որ Ախալցիխեում, Ռուսթավելի փողոցում, հինգ հարկանի շենքի նկուղում հավանաբար բնական գազ էր հավաքվել և տեղի էր ունեցել պայթյուն: Արդյունքում բնակատեղի մի մասը փլուզվել էր: Վնասված ամուսիններին փրկարարները դուրս էին բերել թլատակներից:


Սամցխե-Ջավախքում, ռեստորանում տեղի է ունեցել պայթյուն
| Print |