Լուրեր
Ախալքալաքում ինքնասպանություն գործած անձը Հենզել Մկոյանի եղբոր կինն է
50-ամյա կինը, ով այսօր, հունվարի 27-ին Ախալքալաքում ինքնասպան է եղել, Խորհրդարանի նախկին պատգամավորի՝ Հենզել Մկոյանի եղբոր կինն է: Այս մասին տեղեկությունն «9-րդ ալիքի» մոտ հաստատում է անձամբ Հենզել Մկոյանը: Ըստ նրա, ինքնասպանության պատճառը պետության կողմից նրանց ընտանիքի հանդեպ գործադրվող ճնշումն է: 

«Այս տարի մեր ընտանիքին շատ տանջեցին: Այս կնոջը հասցրեցին ինքնասպանության: Դեռ, անցած տարի, հոկտեմբերի 4-ին նրա ամուսնու հանդեպ ֆիզիկական բռնություն  գործադրեցին: Մեկ տարի առաջ, դատախազությունում դեպքի առնչումով գործ չի հարուցվել: 2020 թվականին ձերբակալեցին նրա որդուն: Իրավունք չէին տալիս սեփական որդու հետ խոսելու: Կինը գալիս էր, լացում, խնդրում էր, որ որդու հետ զրուցելու իրավունք տային: Եղբորս մեքենան պայթեցրին, լսողության հետ խնդիրներ ունեցավ, բիզնեսը փակեցին: Այս ամենից հետո նրա սիրտը չդիմացավ և գործեց ինքնասպանություն»,- «9-րդ ալիքի» մոտ ասում է Հենզել Մկոյանը:

Ա.Խ.- ն աշխատում էր Ախալքալաքի N4 հանրային դպրոցում: 

Հետաքննությունն ընթանում է 115-րդ հոդվածով:

«9-րդ ալիքի» նկարահանող խումբը գտնվում էր Ախալքալաքում, փոքր ուշ կտրամադրենք այլ մանրամասներ:

| Print |