Լուրեր
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 243 ավտոմեքենա
Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Հայաստանում՝ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 243 ավտոմեքենա և 82 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

33 փրկարար ծառայողներ տվյալ պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ։

Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ՊՆ N զորամասի թվով 3 տեխնիկա և ՃՈ 4 կարգախումբ։
| Print |