Լուրեր
Ախալքալաքում ցույցի մասնակիցները հանդիպում են քաղաքապետին
Ախալքալաքում, բողոքի ցույցի մասնակիցները քաղաքի կենտրոնից տեղաշարժվեցին դեպի վարչական կայույց: Մոտ 50 քաղաքացիներ հանդիպեցին Ախալքալաքի քաղաքապետին և նրա տեղակալին: Ցույցի մասնակիցները պահանջում են բացել վրաց-հայկական և վրաց-ռուսական սահմանները: Քաղաքապետ` Յուրի Ունանյանը ժողովներին բացատրում է, որ սահմանների բացումը իրենց իրավասությունների մեջ չէ:

«Մենք էլ ձեզ նման, փոքր մարդիկ ենք: Սահմանների բացումը մեզանից կախված չէ: Ես էլ ունեմ հարազատներ, բայց լսեք և հասկացեք, որ համաճարակային վիճակ է և դրա համար է, որ սահմանները մինչ օրս փակ են»,- հայտարարում է Յուրի Ունանյանը:

Ախալքալաքում, սահմանների բացման պահանջող խաղաղ բողոքի ցույցը, արդեն երկրորդ անգամ է ընթանում: Ջավախքի բնակչությունն իրենց պահանջարկներն առաջին անգամ բարձրաձայնեցին հունվարի 31-ին: Ցույցն այսօր՝ փետրվարի 3-ին, քաղաքի կենտրոնում ընթանում է ժամը 14:00-ից:


| Print |