Լուրեր
Փչացած բերքն ու աշխատանքը խավար հեռանկարով - ֆերմերների առորյան
Չնայած գյուղատնտեսության ոլորտում համաճարակի պատճառով ստեղծված ծանր իրավիճակին, ֆերմերները միևնույն է սկսեցին գարնանային աշխատանքներ: Արդյո՞ք նրանք կկարողանան գտնել հողը մշակելու համար անհրաժեշտ գումարը, դեռ հայտնի չէ: Վալեում մտահոգված են, որ եթե համաճարակը շարունակվի, նրանք ստիպված կլինեն բերքը թափել նախորդ տարվա նման:

50-ամյա Ռոման Պավլովի կյանքն ու մանկությունը կապված է գյուղատնեսության և հողագործության հետ: Բերքի վաճառքը հիմնականում հաջողվում էր մայրաքաղաքում: Ուրիշների նման, համաճարակի պատճառով հայտնվեց բարդ տնտեսական իրավիճակում:

Սխվիլիսիի բնակիչ՝ ֆերմերի համար 2020 թվականին հողի մշակումն արժեցավ 6 000 լարի: Տարեվերջին Ռոման Պավլովի հաշվին գրանցվել է 4000 լարիի կորուստ, նրա բերքը փչացել է: Համաճարակից առաջ ապրանքը վաճառում էր հիմնականում Թբիլիսիում: Ինչպես և մյուս ֆերմերները, Covid 19 –ի պատճառով նա հայտնվեց ֆինանսական ծանր դրության մեջ:

«Ես կարտոֆիլը շատ էժան՝ 50 թեթրիով վաճառեցի, մինչդեռ 2019-ին վաճառում էի 1,20 լարիով: Ես լավ բերք էի հավաքել, բայց չկարողացա գյուղից դուրս տանել, ուստի կեսը փչացավ: Գյուղ եկողներն առաջարկում էին ընդամենը 50 թեթրի, նախընտրեցի կրկին վաճառել ցածր գնով»:

Ռոման Պավլովը օգնության տեսքով պետությունից ստացել է վառելանյութ, ինչը օգտագործեց գյուղատնտեսության ոլորտում: Ֆերմերի համար սա մեծ փրկություն չէր:

«Երբ կորուստն ու վնասն այսքան մեծ են, սերմ, պարարտանյութ, մեզ շատ բաներ են հարկավոր, միայն վառելանյութով ինչպես կարող են օգնել»:

Պավլովների նման տուժեց նաև Սիմոնյանների ընտանիքը, ովքեր ընտանիքի միակ եկամուտի աղբյուր համարում են գյուղատնտեսության միջոցով վաստակած գումարը: Հեկտարներով հողամասն ու տոննաներով փչացած ապրանքը նրանց առօրյա իրականությունն է: Չնայած սրան, Զոյա Սիմոնյանը այս տարի նույնպես սկսել է մշակել հողամասը: Հույս ունի, որ բերքը այս անգամ լավ գնով կվաճառի և համաճարակի պատճառով վերցրած վարկերն էլ կվճարի:

«Տոննաներով կարտոֆիլ եմ թափել, կեսը մենք ենք կերել, կեսն էլ կենդանիները: Ոչ մի տեղ գնալ չէինք կարող, որ գոնե վաճառեինք ապրանքը: Ախալցիխե նույնպես տանել չէինք կարող, իմաստ չուներ, կոպեկներ արժեր: Ինչու՞ տանջվեցինք, աշխատեցինք որ թափեի՞նք: Վեց անդամից ոչ ոք չի աշխատում, տարիներ շարունակ այսպես ենք ապրում, այլ ընտրանք չունենք, այս տարի էր պետք է ցանենք»,- ասում է Զոյա Սիմոնյանը:

Շավլեգ Բիծաձեն այն ֆերմերների թվում է, ովքեր գարնանային աշխատանքը սկսեցին խնայած գումարներով: Ծանր տնտեսական խնդիրների առաջ հայտնված ֆերմերը բերքը վաճառեց Ախալցիխեում, սակայն այնքան ցածր գնով, որ անքան ծախսերը չփոխհատուցեց: Ֆերմերն ունի այնքան փոքր հողամաս, որ այն մշակելու համար անհրաժեշտ է 500 լարի:
Ստեղծվաց իրադարձություններից ելնելով, ֆերմերը թերահավատորեն է վերաբերվում ապագային:

«Համաճարակը հետքեր թողեց մեզ վրա: Մեծ հողատարածք չունեմ, բայց ինչ ունեմ, այն էլ չեմ կարող մշակել այնպես, ինչպես մինչ այժմ: Ոչ էլ հնարավորություն ունեմ լավ սերմ գնելու, այդ իսկ պատճառով մեծ ակնկալիքներ չունեմ: Հույս էլ չունեմ, որ կվաճառեմ ու գումար կաշխատեմ, Երանի, գոնե այնքան կարողանամ, որ ընտանիքս դժվարութուն չունենա, բայց դե, եթե պետությունն օգներ վառելանյութով և պարարտանյութով, փոքր ինչ փրկություն կլիներ, քանի որ ամենաշատ գումարը այդտեղ է ծախսվում»,
- ասում է ֆերմերը:

Շավլեգ Բիծաձեն համաճարակի ընթացքում, գյուղատնտեսության առումով որևէ արտոնությունից չի օգտվել, վառելանյութ նրան հարկավոր չէր, այն ինչ պետք էր, այդպիսի օգնություն չի տրվել:

«Գյուղացիների շրջանում փողի պակաս կա»,- ասում է գյուղատնտեսության ոլորտի մասնագետը: Գուրամ Ջինճվելաձեն կարծում է, ֆերմերներն այս տարի այլևս չեն կարող իրագործել գարնանային աշխատանքները նախորդ տարվա մասշտաբով: Նա լուծումը տեսնում է հողային բարեփոխումների ժամանակին ավարտման մեջ:

Համաճարակի պատճառով նրանք դժվարացան վաճառել ապրանքը: Ամբողջ ամառվա սկզբին արտադրանքը վաճառվում էր նորմալ գնով, բայց խնդիրներ առաջացան սեպտեմբերի վերջին: Սկզբում մարդիկ կարծում էին, որ համաճարակային իրավիճակից դուրս գալու լուծումներից մեկը գյուղ վերադառնալն ու հող մշակելն էր: Անցյալ տարի գրանցվեց 10-15% աճ, բայց այս տարի կարծում եմ, որ «քաղաքային ֆերմերները» կրկին կհեռանան և հողագործությամբ կզբաղվեն նրանք, ովքեր նախկինում մշտապես աշխատում էին այս ոլորտում», - ասում է Գուրամ Ջինճվելաձեն:

Ֆերմերները աջակցություն են խնդրում պետությունից: Իսկ իշխանությունն իր հերթին պնդում է, որ համաճարակի ընթացքում, բավականաչափ օգնել է ֆերմերներին՝ դիզելով, 200 լարիով և հակաճգնաժամային ծրագրով նախատեսված այլ արտոնություններով, որոնցից ընդհանուր առմամբ օգտվել է 4 965 ֆերմեր: Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության ղեկավար՝ Նանա Զուբաշվիլին այս փուլում ասել չի կարող, ցանքատարածությունների քանակը նվազե՞լ է, թե՞ ավելացել, քանի որ ուսումնասիրության գործընթացը դեռ չի ավարտվել:

«Տարածաշրջանում չկա ֆերմեր, ով օգնությունից չի օգտվել: Այս աջակցությունը, որը համաճարակի ընթացքում տրամադրվել էր ֆերմերներին, օգտագործվել է բոլորի կողմից և հողի մշակման համար անհրաժեշտ գործիքներ ձեռք բերելու համար: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում գործակալության կողմից ֆինանսավորվել է 88 նախագիծ: Ծրագրերը ներառում էին ֆերմերային տնտեսությունների կառուցում կամ նրանց տարբեր տեսակի օգնության տրամադրում: Մենք շաբաթը երկու օր անցկացնում ենք գյուղերում հարցում, թե ինչն է առավել դժվար ֆերմերների համար: Այս պահին նոր սարքավորումների պակաս է նկատվում: Խնդիրների լուծումը մեր հիմնական պարտականությունն է»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Նանա Զուբաշվիլին:

Կովիդ19-ի ազդեցության տակ գտնվող ֆերմերային տնտեսություններում ստեղծված խնդիրները ուսումնասիրում է Վրաստանի ֆերմերների ասոցիացիան: Համաճարակի առաջին ալիքի ընթացքում ուսումնասիրված խնդիրներն են.

Ֆինանսների սղությունը, արտադրական օբյեկտների հասանելիությունը, վաճառքը, ոռոգումն ու նման խնդրահարույց հարցերը ուղարկվեցին կառավարություն: Հենց այս փաստաթղթի հիման վրա էլ մշակվեց հակաճգնաժամային պետական ծրագիրը, որը նախատեսում էր սուբսիդավորել 1 հեկտարի դիմաց 200 լարի գումար:

«Ֆերմերների համար մշակվեց հատուկ հարցաթերթիկներ, որոնց լրացումից հետո խոշոր սուպերմարկետները միացել են վաճառքի ցանցերին: Կրկնվող հետազոտությունները դեռ շարունակվում են: Համաճարակի ժամանակ ֆերմերների համար հատկացված օգնությունը արդյունավետ էր, սակայն ոչ բավականաչափ: Խնդիր էր նաև այն, որ գարնանը հայտարարված ծրագրում շատերը գրանցվել չհասցրեցին, քանի որ տրվող գումարը մեկ օրում սպառվեց: Թե ինչպիսի տարի կունենանք, կախված է համաճարակից»,- բացատրում է Թամար Թորիան, Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի գործադիր տնօրենը:

Իրակլի Չիտաշվիլին նրանցից մեկն է, որ ծրագրից չի օգտվել: Ֆերմերը քաղաք Վալեում, երկու հա հողատարածք է մշակում: Փաստաթղթեր պատրաստելուց վախենում էր, որ օգնություն նրան չէր հասնի, քանի որ 150 000 լարին քիչ, իսկ դիմորդերը շատ էին:

«Շատ լավ է ֆերմերների համար տարբեր տեսակի օգնությունների հատկացումը, սակայն հայտարարվելուն պես սպառվեց: Շատ մարդիկ չհասցրեցին գրանցվել: Չէի էլ սպասում, որ կհասցնեի: Կարծում եմ, որ անբավարար քանակ էր, քանի որ մեկ օրում սպառվեց: Պետք է լինեն տարբեր ծրագրեր, բայց այնպես, որ բոլորը կարողանան մասնակցել»,- ասում է Իրակլի Չիտաշվիլին:

Վառելիքի զեղչի կտրոնները տրամադրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի (բացառությամբ արոտավայրերի) այն սեփականատերերին, որոնք ունեն Հանրային ռեեստրում 0.25 հեկտարից սկսած գրանցված հողատարածքներ:: 1 հա գրանցված հողատարածքի համար գյուղացին կստանա մեկ կտրոն` 150 լիտր վառելիքի զեղչով: Այսինքն՝ ավելի քան 100 հեկտար տարածք ունեցող սեփականատերերը կկարողանան օգտվել դիզելային զեղչից ոչ ավելի, քան 15 000 լիտրի համար:

Ախալցիխեի բնակիչ՝ Էլիոզ Բարբլիշվիլին օգտվել է «արտոնյալ ագրո-վարկ» ծրագրից: Նա տարիներ շարունակ զբաղվում է հողագործությամբ: Այս գործի համար տարեկան ծախսում է 1 000 լարի:

«Գոհ եմ, 5 000 լարիանոց վարկ ունեի: Գնեցի այն ամենը, ինչ անհրաժեշտ էր: Ապրանքս վաճառելուց հետո, միանգամից վարկերս փակեցի: Չգիտեմ այլոք ինչ են մտածում, բայց ինձ շատ դուր եկավ»,- ասում է ֆերմերը:

Համաճարակի ընթացքում Ամերիկայի կառավարությունը տասնյակ միլիարդ դոլարներ է հատկացրել տարբեր ծրագրերի իրականացման համար: Գումարի մի մասը ծախսվել է գյուղատնտեսության վրա, ներառյալ կանխիկ դրամաշնորհներն ու վարկերը:

Ըստ Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի, Կանադայում անհատներին, ձեռնարկություններին և արդյունաբերություններին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում, ինչը նշանակում է 6-12 ամիսների ընթացքում տոկոսների վճարում և լրացուցիչ վարկի հասանելիություն: Դրա համար հատկացվել է 5 միլիարդ կանադական դոլար:

1 հա գրանցված հողատարածքի համար գյուղացին կստանա մեկ կտրոն` 150 լիտր վառելիքի զեղչով, 10 հեկտարի դեպքում` 1 500 լիտրի համար: Այսինքն՝ ավելի քան 100 հեկտար տարածք ունեցող սեփականատերերը կկարողանան օգտվել դիզելային զեղչից ոչ ավելի, քան 15 000 լիտրի համար: Այս օգնությունը շարունակում է մինչ օրս և օգտվել է շուրջ 360 ֆերմեր:

Թե որքան մեծ է վնասը երկրում գյուղատնտեսության որոլտում, դեռ հայտնի չէ: Այս պահին ընթացքի մեջ են գարնանային աշխատանքներն ու հողերի մշակումը: Ընդհանուր առմամբ, Սամցխե-Ջավախքում կա 530 000 ֆերմեր: Նրանք պետությունից ավելի շատ աջակցություն են խնդրում, հակառակ դեպքում չեն կարողանա դիմակայել համաճարակի հավանական երրորդ ալիքին:
| Print |