Լուրեր
Խաղաղ ցույց Ախալցիխեում - Աջակցություն ծեծի ենթարկված լրագրողներին
Համերաշխություն, մեր տուժած գործընկերներին - այս կարգախոսով տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչները հավաքվեցին Ախալցիխեում, Շոթա Ռուսթավելի հուշարձանի մոտ և ցույց կազմակերպեցին: Լրագրողները դատապարտեցին հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունները:

Լրատվամիջոցները կոչ են անում Վրաստանի համապատասխան մարմիններին ժամանակին հետաքննել ու բացահայտել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, իսկ լրագրողների աշխատանքի համար ապահովել առողջ ու խաղաղ պայմաններ:

Հայտնի է, որ ՆԳՆ-ն բերման է ենթարկել 11 անձանց: Նրանցից միայն երեքն են մեղադրվում բռնության մեջ, մնացած ութը մեղադրվում են վարչական իրավախախտումների համար:


| Print |