Լուրեր
«Էթնիկ փոքրամասնություններին թույլ չեն տալիս ունենալ ինքնավարություն»,- ՌԴ-ի զեկույցն ու պատասխանը Վրաստանից
Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ զեկույցում խոսվում է այն մասին, որ էթնիկ փոքրամասնություններին թույլ չեն տալիս ունենալ լայն ինքնավարություն:

Այն, որ Սերգեյ Լավրովի գրասենյակի կողմից գրված զեկույցն ուղղակիորեն ուղղված է Վրաստանում ապակայունացմանը, լավ հասկանում են ինչպես Վրաստանի կառավարությունը, այնպես էլ ընդդիմությունը:

Ռուսաստանի դաշնության ԱԳՆ-ի կողմից հրապարակված զեկույցին արձագանքում են հասարակական կազմակերպությունները: Ըստ նրանց, նոր փաստաթուղթը ռուսական քարոզչություն, դեմագոգիա և ագրեսիա է, որը պարբերաբար տարածվում է ֆեդերացիայի կողմից:

Ըստ «Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի» տնօրեն՝ Էդուարդ Այվազյանի, հաշվի առնելով Ռուսաստանում տիրող իրավիճակը, նրանք իրավունք չունեն նման հայտարարություն անել:

«Դեռ Ռուսաստանում պետք է լինեն փոքրամասնությունների իրավունքները զարգացած և միայն հետո պետք է խոսեն այլ երկրների մասին: Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո մենք ակնկալում էինք, որ Ռուսաստանը կսկսի նմանատիպ հայտարարություններ անել»,
- ասում է Էդուարդ Այվազյանը:

Բացի այդ, կենտրոնի տնօրենը կենտրոնանում է նաև Սամցխե-Ջավախքի ինքնավարության պահանջի վրա՝ «Վերջին 10 տարվա ընթացքում Վրաստանում ոչ ոք չի բարձրացրել ինքնավարության պահանջը»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հատուկ զեկույց է հրապարակել աշխարհի 43 երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Զեկույցը հետխորհրդային երկրներից ընդգրկում է միայն Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան, իսկ տարածաշրջանի այլ երկրներ, որոնց հետ Ռուսաստանի Դաշնությունը համեմատաբար լավ հարաբերություններ ունի, ներառված չեն։
| Print |